Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Էրդողան. Մենք հյուր չենք Եվրոպայում

Էրդողան. Մենք հյուր չենք Եվրոպայում
02.12.2016 | 12:26

Anadolu-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան միակողմանի քայլեր չի ձեռնարկի ԵՄ-ի հետ հարաբերությունների ուղղությամբ.

«Միակողմանի քայլերի ժամանակաշրջանը մնացել է հետևում։ Բոլոր քայլերը ձեռնարկվելու են փոխադարձ հենքով։ Ոչ ԵՄ-ի կառույցները, ոչ եվրոպական երկրները, որոնք գտնվում են այլատյացության ազդեցության ներքո, չեն կարող Թուրքիան դուրս մղել Եվրոպայի շրջանակներից։ Մենք հյուր չենք Եվրոպայում, մայր ցամաքի անքակտելի մաս ենք։ Եթե ԵՄ-ը պահպանի խոստումները, որ անտեսում է, այդ թվում նաև վիզային ռեժիմի պարզեցումը, փախստականների կարիքների համար 6 միլիարդ եվրո հատկացնելը, բանակցային գործընթացում նոր գլուխներ բացելը, Անկարան անկասկած կգնա ընդառաջ։ Սակայն միակողմանի քայլեր այլևս չի լինի»։

Դիտվել է՝ 939

Մեկնաբանություններ